Լաբորատոր հետազոտություններ
Մեզի տարբեր հետազոտությունների հանձնման կանոնները. abmed.am
![Մեզի տարբեր հետազոտությունների հանձնման կանոնները. abmed.am Մեզի տարբեր հետազոտությունների հանձնման կանոնները. abmed.am](up/article/big/file_54365_5673939.jpg)
Նախքան մեզի հետազոտությունը խորհուրդ չի տրվում այնպիսի մրգեր և բանջարեղեն ընդունել, որոնք կարող են ազդել մեզի գույնի վրա, ինչպիսիք են` ճակնդեղը, գազարը և այլն, միզամուղների ընդունումը նույնպես արգելվում է:
Մեզի նմուշը վերցնելուն պետք է նախորդի սեռական օրգանների հիգիենիկ լվացումը:
Խորհուրդ է տրվում դաշտանի ընթացքում մեզի հետազոտություն չկատարել:
Առավոտյան մեզը պետք է հավաքել որևէ տարայի՝ ցանկալի է դեղատներում վաճառվող հատուկ անոթի մեջ: Միզարձակման առաջին վայրկյաններին պետք է միզել զուգարանակոնքի մեջ, ապա, առանց միզարձակումը ընդհատելու, շարունակել հատուկ անոթի մեջ՝ մեզը հավաքելու համար: Մեզի անհրաժեշտ ծավալը, որպես կանոն, 50-100 մլ է: Այնուհետև ամուր փակել կափարիչը:
Դեղատներում վաճառվող տարաները ստերիլ են, և նախնական մշակում չի պահանջվում, սեփական տարա օգտագործելու դեպքում հարկ է նախապես մանրէազերծել այն:
Նեչիպորենկոյի փորձը
Նեչիպորենկոյի մեթոդով մեզի հետազոտության համար պետք է հավաքել առավոտյան միզարձակման միջին բաժինը՝ 15-25 մլ ծավալով:
Շուրջօրյա մեզի հավաքում (այդ թվում սպիտակուցի, միկրոալբումինի որոշման համար, Ռեբերգի փորձի, միզանյութի, միզաթթվի, կորտիզոլի որոշման նպատակով )
Ինչպես վերը նշվեց, լաբորատոր հետազոտությունների համար նախքան մեզը հավաքելը պետք է արտաքին սեռական օրգանների լվացում անել:
Մեզի առաջին՝առավոտյան բաժինը, չեն հավաքում, այլ միայն նշում են միզարձակման ժամանակը: Այնուհետև, երեք լիտրանոց տարայի մեջ հավաքում են առաջին միզարձակմից հետո նշված ժամանակին հաջորդող 24 ժամվա ընթացքում արտադրված մեզը՝ մինչև հաջորդ օրվա նույն ժամը:
Կարևոր լրացում
Օրական մեզի քննության իրականացման դեպքում, երբ որոշվում են
- մեզի մետանեֆրինները,
- օրական մեզով կալցիումի կորուստը,
- ադրենալինը, նորադրենալինը,
- դոֆամինը,
մեզն անպայման պետք է հանձնել կոնսերվանտով: Այդ կոնսերվանտը կարելի է ձեռք բերել դեղատանը (թեև հաճախ չի հանդիպում) կամ մեր կլինիկաներից մեկում:
Շուրջօրյա մեզի հավաքումը ցանկալի է իրականացնել հատուկ սանդղակավորված՝ 2.7 լ ծավալով պլաստիկե տարայի մեջ, որն ունի լայն վզիկ և ռելիեֆավոր բռնակ: Այն նույնպես կարելի է ձեռք բերել դեղատներում:
Պետք է միզել անմիջապես տարայի մեջ՝ յուրաքանչյուր միզարձակումից հետո ամուր փակելով կափարիչը: Մեզը պետք է պահել փակ տարայի մեջ՝ սառնարանի ստորին դարակում՝ չթույլատրելով սառեցումը:
Մեզը հավաքելուց հետո չափվում է վերջինիս հստակ ծավալը միլիլիտրերով և վերջինիս մի մասը հանձնվում է լաբորատորիա:
Դրա համար շուրջօրյա մեզի ծավալը փակ տարայի մեջ թափահարվում է, որից մոտ 50 մլ-ը լցվում է փոքր տարայի մեջ՝ մեզի կլինիկական հետազոտության համար: Ամբողջ մեզը պետք չէ հանձնել: Պարզապես բժշկական կենտրոնում հայտնեք շուրջօրյա մեզի ընդհանուր քանակությունը:
Մեզի հետազոտությունների հանձնման կանոնները. շուրջօրյա մեզի հավաքում` ըստ Զիմնիցկու
Հավաքվում է ամբողջ օրվա ընթացքում արտադրված մեզը՝ ընդամենը 8 չափաբաժին 8 տարայի մեջ՝ յուրաքանչյուրը 3 ժամ պարբերականությամբ:
Առավոտյան առաջին մեզի չափաբաժինը, ինչպես մնացած դեպքերում, չի հանձնվում:
Հաջորդող չափաբաժինները, որոնք արտադրվում են օրվա ընթացքում, գիշերը և հաջորդ օրվա առավոտյան, հավաքվում են տարբեր տարաների մեջ՝ 50 մլ ծավալով, յուրաքանչյուրի վրա նշվում է լցման ժամանակը:
Մեզի մեջ շաքարի որոշման նախապատրաստում
Շուրջօրյա մեզի քանակից լաբորատորիա է հանձնվում 50-100 մլ մեզ կամ մեզի 3 չափաբաժին, որոնք հավաքվել են օրվա ընթացքում 8 ժ ընդմիջումով.
- 1-ին չափաբաժինը՝ ժամը 8-ից 16-ը
- 2-րդ չափաբաժինը՝ ժամը 16-ից 24-ը
- 3-րդ չափաբաժինը՝ ժամը 24-ից մինչև առավոտյան ժամը 8-ը (ըստ բժշկի ցուցումների):
Ինչպես նախապատրաստվել մեզի ՊՇՌ հետազոտությունների իրականացմանը. տուբերկուլոզ, ցիտոմեգալովիրուս, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
Նախքան մեզի նմուշը վերցնելն անհրաժեշտ է կատարել արտաքին սեռական օրգանների հիգիենիկ լվացում: Մեզի նմուշը ստերիլ պլաստիկե տարայի մեջ վերցվում է առավոտյան` քաղցած, քնից անմիջապես հետո կամ վերջին միզարձակումից առնվազն 2-3 ժամ հետո: Հետազոտության համար անհրաժեշտ մեզի ընդհանուր ծավալը կազմում է 20 մլ:
Մեզի մանրէաբանական հետազոտությունների իրականացում
Մեզի նմուշը հավաքում են միայն ստերիլ տարայի մեջ: Մեզն անհրաժեշտ է հանձնել նախքան հակաբակտերիալ բուժումն սկսելը կամ բուժումից 3 օր անց: Եթե հիվանդն ընդունում է հակաբակտերիալ դեղեր, ապա պետք է որոշել դրանք ժամանակին հանելու հարցը:
Արտաքին սեռական օրգանների հիգիենիկ լվացումից հետո անհրաժեշտ է մեզի առաջին չափաբաժինը բաց թողնել զուգարանակոնք, միջին չափաբաժնից 3-5 մլ հավաքել ստերիլ հերմետիկ փակ տարայի մեջ: Մեզը պետք է հասցնել լաբորատորիա 1-2 ժամվա ընթացքում, եթե դա հնարավոր չէ, ապա մեզի փորձանմուշը կարելի է պահել սառնարանում՝ մեկ օրից ոչ ավելի:
Նմուշի տեղափոխման ժամանակ պետք է հետևել, որ խցանը չթրջվի:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![IGF. ինսուլինանման աճի գործոն/ IGFBP-3. ինսուլինանման աճի գործոն կապող սպիտակուց 3. IGF. ինսուլինանման աճի գործոն/ IGFBP-3. ինսուլինանման աճի գործոն կապող սպիտակուց 3.](up/article/small/file_63506_8479678.jpg)
Ինսուլինանման աճի գործոնի (IGF) թեստն աննուղակիորեն օգնում է որոշել աճի հորմոնի (GH) քանակը:
IGF-ն և GH-ը պոլիպեպտիդ հորմոններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմում ոսկրերի...
![](images/calendar.png)
![Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62536_4851529.jpg)
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
![](images/calendar.png)
![Բջջաբանական հետազոտության կարևորությունը. հարցազրույց բժիշկ-բջջաբան Կարինե Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am Բջջաբանական հետազոտության կարևորությունը. հարցազրույց բժիշկ-բջջաբան Կարինե Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62064_261072.jpg)
Ի՞նչ է բջջաբանական հետազոտությունը:
Բջջաբանական հետազոտությունը հետազոտվող պատրաստուկի մեջ բջջային տարրերի ձևաբանական կառուցվածքի գնահատումն է...
![](images/calendar.png)
![Արյան մեջ սպիտակուցի մակարդակի բարձրացում. nairimed.com Արյան մեջ սպիտակուցի մակարդակի բարձրացում. nairimed.com](up/article/small/file_60947_8790349.jpg)
Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...
![](images/calendar.png)
![Արյան մեջ սպիտակուցի մակարդակի բարձրացում. nairimed.com Արյան մեջ սպիտակուցի մակարդակի բարձրացում. nairimed.com](up/article/small/file_60707_8216906.jpg)
Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...
![](images/calendar.png)
![Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ հետազոտության նկարագրությունը. abmed.am Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ հետազոտության նկարագրությունը. abmed.am](up/article/small/file_54776_2390899.jpg)
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
![](images/calendar.png)
![Արյունահոսության ժամանակի որոշում (ըստ այվի). abmed.am Արյունահոսության ժամանակի որոշում (ըստ այվի). abmed.am](up/article/small/file_54712_2251383.jpg)
Հետազոտության նյութը. մազանոթային արյուն
Հետազոտության եղանակը. մաշկի ստանդարտ վնասման պահից մինչև արյունահոսության դադարեցման ժամանակի որոշում...
![](images/calendar.png)
![Բիոմարկերներ. biostem.am Բիոմարկերներ. biostem.am](up/article/small/file_54510_7718123.jpg)
Բիոմարկերներն արյան հատուկ սպիտակուցներ են, ինդիկատորներ, որոնցով կարելի է որոշել այս կամ այն հիվանդության զարգացման հավանականությունը: Իլլինոյսի Համալսարանի հետազոտողների խումբն անհաս նորածինների պորտալարային...
![](images/calendar.png)
![Խորխի քննության նախապատրաստում. abmed.am Խորխի քննության նախապատրաստում. abmed.am](up/article/small/file_54323_6305489.jpg)
Բերանի խոռոչի մանրակրկիտ լվացումից հետո (ատամների մաքրում և ողողում` եռացրած ջրով) ստերիլ տարայի մեջ հավաքում են առավոտյան խորխի չափաբաժինը: Ախտորոշիչ արժեք է ներկայացնում լորձային կամ լորձաթարախային...
![](images/calendar.png)
![Բկանցքից` քսուկ և մանրէաբանական հետազոտություն. abmed.am Բկանցքից` քսուկ և մանրէաբանական հետազոտություն. abmed.am](up/article/small/file_54322_9737396.jpg)
Շատ կարևոր է նախքան բկանցքի քսուկ վերցնելը և մանրէաբանական հետազոտությունից ձեռնպահ մնալ սննդի ընդունումից և ատամները լվանալուց: Խմել կարելի է: Սնունդը, ատամի մածուկը և, նույնիսկ, վերջինիս մնացորդներն...
![](images/calendar.png)
![Ինչպես նախապատրաստվել կղանքի հետազոտություն հանձնելուն. abmed.am Ինչպես նախապատրաստվել կղանքի հետազոտություն հանձնելուն. abmed.am](up/article/small/file_54308_4297128.jpg)
Կղանքի քննություն հանձնելուց 3-4 օր առաջ դադարեցնել լուծողականների, գերչակի և վազելինի յուղի, ակտիվացված ածուխի (սորբենտների) ընդունումը և ուղիղաղիքային մոմիկների տեղադրումը: Հոգնայից, ինչպես նաև բարիումի (ռենտգեն հետազոտության ժամանակ) ընդունումից հետո...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս նախապատրաստվել արյան հետազոտություն հանձնելուն. abmed.am Ինչպե՞ս նախապատրաստվել արյան հետազոտություն հանձնելուն. abmed.am](up/article/small/file_54307_2830611.jpg)
Ընդհանուր կանոնները հայտնի են, սակայն ավելորդ չէ նախքան արյան ցանկացած հետազոտություն հանձնելը վերհիշել ամենակարևոր կետերը...
![](images/calendar.png)
![Արյան կենսաքիմիական հետազոտություն. պիգմենտներ, ֆերմենտներ. abmed.am Արյան կենսաքիմիական հետազոտություն. պիգմենտներ, ֆերմենտներ. abmed.am](up/article/small/file_54295_1362334.jpg)
Ընդհանուր բիլիռուբին: Դեղին պիգմենտ է՝ բաղկացած ուղղակի և անուղղակի բիլիռուբիններից: Նորման կազմում է 3,4–17,1 մկմոլ/լ: Բարձր արժեքներ հիմնականում դիտվում են լյարդի գործունեության լուրջ խանգարումների դեպքում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն